Փրկարարները մարել են Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
04:37 • 31.08.18
Օգոստոսի 30-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:07-ին:
Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 15 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Placeholder










