Ջոն ՄքՔեյնի 106-ամյա մայրը կմասնակցի որդու հուղարկավորության արարողությանը

14:27 • 31.08.18

Օրերս կյանքից հեռացած ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն ՄքՔեյնի մայրը՝ 106-ամյա Ռոբերտա ՄքՔեյնը, կմասնակցի որդու հուղարկավորության արարողությանը, այս մասին հայտնել է NBC-ի լրագրող Անդրեա Միտչելը Twitter-ի իր էջում։

Նրա խոսքով՝ Ռոբերտա ՄքՔեյնն իրեն լավ է զգում՝ չնայած չի մասնակցել Արիզոնայում Ջոն ՄքՔեյնի հոգեհանգստի արարողությանը։

Հայտնի է, որ հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Մերիլենդ նահանգի մայրաքաղաք Անապոլիսում, ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ 81-ամյա հանրապետական սենատորը կյանքից հեռացել է օգոստոսի 25-ին՝ Արիզոնայի իր տանը: Նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղի ագրեսիվ ու հազվագյուտ տեսակ, սակայն օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել ուռուցքի բուժումը: