Դատարանը մերժել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվային գրանցել որպես նախագահի թեկնածու

13:40 • 01.09.18

Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը հրաժարվել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային նախագահի թեկնածու գրանցել։ Որոշումը կայացվել է դատական մարմնի արտահերթ նիստի ժամանակ։ Նախագահական արշավին մասնակցությունը մերժելու օգտին հանդես է եկել յոթ դատավորներից չորսը, գրում է kommersant.ru-ն։


Նախկին նախագահի իրավաբանները մտադիր են Գերագույն դատարանում բողոքարկել որոշումը։


Լուիս Լուլա դա Սիլվան զբաղեցրել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը 2001-2011 թվականներին։ Լուլա դա Սիլվան ապրիլի 7-ից ազատազրկվել է կոռուպցիայի գործով։


Նախագահի պաշտոնում նրան հաջորդած և նրա հովանավորյալը հանդիսացող Դիլմա Ռուսեֆի հրաժարականից հետո, նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի դեմ, այսպես կոչված, «Petrobas-ի գործի» շրջանակում կոռուպցիոն գործ է հարուցվել։  Հունվարին բրազիլական վերաքննիչ դատարանը հաստատել է նրա դեմ դատավճիռը՝ ազատազրկման ժամկետը հասցնելով 12 տարի, 1 ամսվա։