Գերմանիայում նկարահանել են, թե ինչպես է այրվում նավթավերամշակման գործարանը

21:36 • 01.09.18

Բավարական Դանուբի Ֆորբուգ համայնքում (Ինգոլշտադտ քաղաքի մոտակայքում) շարունակում է այրվել նավթավերամշակման գործարանի տարածքը: 

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հրդեհը նավթագործարանում բռնկվել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել շաբաթ գիշեր: Գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո կրակը տարածվել է հեղուկ գազի և բենզինի պահեստում: 

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հրդեհը հասել է գործարանի Bayernoil գազատուրբինային էլեկտրակայան: 

Արտակարգ պատահարի վայրում շուրջ 200 մարդ է աշխատում: Նախնական տվյալներով՝ վեց մարդ է տուժել, որոնցից 3-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Տեսանյութը՝ այստեղ։