Սոչիում Boeing ուղևորատար ինքնաթիռն այրվել է վայրէջքից հետո. կան տուժածներ

06:35 • 01.09.18

Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ տարածաշրջանի արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին հղումով՝ օդանավից տարհանվել է 160 մարդ:

«Սոչիի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Boeing737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել: Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ»,- հայտնել է արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչը:

Նշվում է, որ օդանավից շտապ տարհանվել է 160 մարդ: Այս պահի դրությամբ օդանավում բռնկված հրդեհը մարվել է:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը պատկանում է Utair ավիաընկերությանը: