Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Պուտին

17:35 • 01.09.18

Ռուսաստանը մտադիր է շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ 

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ТАСС-ը։ 


«Մենք փոխանակվել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կարծիքներով։ Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը կշարունակի ողջ հնարավոր աջակցությունը տրամադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ 


Ավելի վաղ հաղորդվել է, որ Սոչիում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։