Դոնեցկում հայտարարել են, որ Զախարչենկոյի սպանությունն ուկրաինական դիվերսիա էր
Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության կասկածանքով ձերբակալվածները հաստատել են, որ ահաբեչական ակտը ծրագրվել է Ուկրաինայում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը:
«Առայժմ փակ են բոլոր սահմանները, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք ցուցմունք են տվել, ինչի արդյունքով էլ հաստատվել է, որ սա ուկրաինական դիվերսիա է»,- ասել է Տրապեզնիկովը
Նրա խոսքով՝ շփման գծում նկատվել են ուկրաինական ռազմական տեխնիկայի տեղաշարժեր: «Սպասվում են սադրանքներ, մեզ հայտնի են ուկրինական կողմի ծրագրերը, նկատվել է ռազմական տեխնիկայի շարժ, գրանցվել են մի շարք խախտումներ»,- ընդգծել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են և վերահսկողության տակ են պահում իրավիճակը:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության մասով:










