Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է մահացել

06:28 • 03.09.18

Կիրակի՝ սեպտեմբերի 2-ին, Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը 5 մարդու մահվան պատճառ է դարձել, հաղորդում է «Xinhua» («Սինհուա») գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ այս պահի դրությամբ 16 մարդ համարվում է անհետ կորած: Բացի այդ, ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է տուժել և վնասվել են մի շարք շինություններ:

Տարածքային իշխանությունները նահանգում արագ արձագանքման ռեժիմ են հայտարարել: Հաղորդվում է, որ տեղատարափ անձրևների պատճառով Յուննան նահանգի Մալիպո գավառը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և կապի: