Արմավիրի մարզում 47-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել ձորակում. կա վիրավոր. shamshyan.com

03:04 • 03.09.18

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Նունե Ավագյանն իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ZR 070 համարանիշի ավտոմեքենայով, Ոսկեհատ-Հայանիստ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 80-ամյա Սուսիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։