Սալվադորում անցկացվել է հրե գնդերով ամենամյա մարտը (տեսանյութ)

15:26 • 03.09.18

Սալվադորի տասնյակ բնակիչներ, ինչպես նաև երկրի հյուրերը մասնակցել են հրե գնդերով անցկացվող մարտին, որոնց հետևելու էին հավաքվել հարյուրավոր հետաքրքրասերներ:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, հին ավանդույթի համաձայն՝ մասնակիցները բաժանվում են երկու թիմի, այնուհետև իրար վրա են նետում բենզինի մեջ թաթախված այրվող կտորները: Միևնույն ժամանակ, մասնակիցները, անվտանգության նկատառումներով, հագնում են հրակայուն հագուստ, ծածկում են դեմքն ու թրջում պաշտպանիչ ձեռնոցները:

Հրե գնդերով մարտն ամենամյա ավանդույթ է, որն անցկացվում է 1922թ. Սալվադորում հրաբխի ուժգին ժայթքումից հետո:

«Ավանդույթը կապ ունի հրաբխի ժայթքման հետ ու հիշեցնում է, թե ինչպես էին մեր նախնիները փախչում լավայից: Մենք սա անում ենք ի հիշատակ նրանց ու մեր քաղաքի հովանավոր Սուրբ Ջերոմինոյի»,-ասել է մասնակիցներից մեկը:

Հրե գնդերը ներկայացնում են հրաբխի լավան: Ըստ լեգենդի՝ Սուրբ Ջերոմինոն հրե գնդերի միջոցով է պայքարել չարի դեմ: Այլ կերպ ասած՝ փառատոնը ներկայացնում է բարու և չարի, սրբի ու սատանայի պայքարը: