Մյանմայում Reuters-ի լրագրողները դատապարտվել են 7 տարվա ազատազրկման
Մյանմայում դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել Reuters լրատվական գործակալության 2 լրագրողի, որոնք մեղավոր են ճանաչվել օրենքը խախտելու ու պետական գաղտնիքները տարածելու համար:
Ինչպես նշում է Reuters-ը, դատավոր Յե Լվինը հայտարարել է, որ 32 և 28-ամյա լրագրողները, խախտելով օրենքը, հասանելիություն են ստացել պետական գաղտնի փաստաթղթերին:
Հայտնի է, որ վճիռը կարող է բողոքարկվել շրջանային, ապա գերագույն դատարաններում:
Լրագրողները հայտարարել են, որ իրենք մեղավոր չեն և որ այդ ամենն իրենց դեմ դավադրության հետևանք է:
Աղբյուրը մանրամասնում է, որ բազմաթիվ իրավապաշտպաններ, ՄԱԿ-ը, Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան կոչ են արել ազատ արձակել լրագրողներին:
«Այսօր տխուր օր է Մյանմայի, Reuters-ի լրագրողներ Վա Լոնի ու Կյո Սո Օոյի ու համաշխարհային մամուլի համար»,-նշել է Reuters-ի գլխավոր խմբագիր Սթիվեն Ջեյ Ադլերը:










