Ռուսաստանի Իրկուտսկի մարզում անհետացած Մի-8 ուղղաթիռը գտնվել է
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում անհետացած Մի-8 ուղղաթիռը գտնվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի սիբիրյան տարածաշրջանային կենտրոնին:
Գործակալության տվյալներով՝ առայժմ հայտնի է միայն, որ ուղղաթիռը գտնվել է: Անձնակազմի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ Մի-8 ուղղաթիռը սեպտեմբերի 2-ին տեղի ժամանակով 11:00-ին Ուստ-Կուտի օդանավակայանից դեպի Կազաչինսկո-Լենսկի շրջան է մեկնել երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, սակայն կապի դուրս չի եկել: Հայտնի է, որ ուղղաթիռում գտնվել է անձնակազմի երեք անդամ:
«Անգարա» ավիաընկերության տվյալներով, որին պատկանում է ուղղաթիռը, այն պետք է վայրէջք կատարեր Կուներմա թաղամասում և մարդկանց վերցներ այնտեղից, որպեսզի միասին առաջ շարժվեին երթուղով, սակայն ուղղաթիռը Կուներմա չի ժամանել:










