Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել Օբամայից՝ նրան «անառակի որդի» անվանելու համար
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից, որին ժամանակին վիրավորել էր՝ «անառակի որդի» անվանելով, հայտնում է news.abs-cbn.com կայքը:
«Ես զղջում եմ այդ խոսքերն ասելու համար»,-ասել է Դուտերտեն Իսրայելում ֆիլիպինյան համայնքի առջև ելույթ ունենալու ժամանակ:
Միևնույն ժամանակ, Դուտերտեն ընդգծել է, որ ներել է Օբամային Ֆիլիպիններում իր նախաձեռնությամբ թմրամոլության դեմ տարվող արյունալի արշավը քննադատելու համար:
Պաշտոնյան նկատել է, որ Օբաման «սառը մարդ» է, մինչդեռ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփն իր լավ ընկերն է, և իրենք կարողանում են «լեզու գտնել»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Դուտերտեն Օբամային «անառակի որդի» էր անվանել 2016թ., դրանից հետո ԱՄՆ այդ ժամանակվա նախագահը չեղարկել էր ֆիլիպինցի գործընկերոջ հետ ծրագրված հանդիպումը:










