Նույնիսկ այս շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը ցույց է տվել, որ ավելի կոնստրուկտիվ է, քան Ադրբեջանը․ Տիգրան Բալայան

22:23 • 04.09.18

Նույնիսկ այս շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը ցույց է տվել, որ ավելի կոնստրուկտիվ է, քան Ադրբեջանը:

Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ըստ որոնց, ակնկալում է, որ Փաշինյանը բանակցություններում «կոնստրուկտիվ լինի»:

«Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով խաթարելով բանակցային գործընթացի առաջընթացի համար համապատասխան պայմանների ստեղծումը»,- ասաց նա:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով թուրքալեզու ժողովուրդների խորհրդի 6-րդ գագաթնաժողովում, հայտարարել էր, որ հույս ունի ՀՀ նոր իշխանությունները կառուցողական քաղաքականություն կիրականացնեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, «մեր տարածքները կազատագրվեն և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»: