Էկվադորի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

06:49 • 04.09.18

Էկվադորի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS) հղումով:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել երկուշաբթի UTC-ի ժամանակով 23:37-ին (երևանյան ժամանակով երեքշաբթի ժամը 03:37): Երկրաշարժը գրանցվել է Պուերտո Բակերիսո Մորենո քաղաքից 541 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը գտնվելէ 10.4 կմ խորության վրա:

երկրաշարժի հետևանքով տուժածների, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվել: