ՌԴ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ նախատեսվում է հանդիպում ոչ միայն Վ. Պուտինի, այլև Մոսկվայի հայ գործարար համայնքի հետ

14:35 • 04.09.18

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: