Իրաքում զինյալների հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել

03:21 • 04.09.18

Իրաքի հյուսիսային Քիրքուք շրջանի գյուղերից մեկում զինյալների հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը՝ «Ասաիշ» քրդական անվտանգության ուժերի ղեկավար Իդրիս Ռաֆաատին հղումով:

««Իսլամական պետության» մի խումբ զինյալներ երկուշաբթի հարձակվել են Քիրքուքի Աբու Շահիրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ»,- հայտարարել է Ռաֆաատը:

Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն հաղորդվում է, որ տվյալ տարածքում գործում են ԻՊ-ի «քնած» գրոհայիններ: