Ճապոնիայում օդանավակայան է հեղեղվել ուժգին «Ջեբի» թայֆունի պատճառով (տեսանյութ)

14:02 • 04.09.18

Օսակայի Կանսայ միջազգային օդանավակայանը հեղեղվել է Ճապոնիայում վերջին 25 տարում ամենաուժգին՝ «Ջեբի» թայֆունի պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Ջրի տակ են հայտնվել օդանավակայանի թռիչքուղին ու ավտոկայանատեղին, ինչպես նաև տերմինալի ստորգետնյա հարկը։ Օդանավակայանի շրջանում քամու արագությունը հասնում է ժամում 209 կմ-ի։


Թայֆունի պատճառով Ճապոնիայի արևմուտքում չեղարկվել է ավելի քան 700 չվերթ, կանգնեցվել է գնացքների երթևեկությունը, Օսակայում փակվել են զբոսայգիները, այդ թվում՝ Universal Studios Japan-ը։


Համարվում է, որ ներկայիս թայֆունն ամենաուժգինն է Ճապոնիայում 1993 թվականից ի վեր։