Պակիստանի նախագահի պաշտոնում ընտրվել է իշխող կուսակցության ներկայացուցիչը

18:27 • 04.09.18

Պակիստանի «Շարժում հանուն արդարության» իշխող կուսակցության թեկնածու Արիֆ Ալվին երեքշաբթի ընտրվել է երկրի 13-րդ նախագահ:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Քվեարկությունն անցկացվել է դաշնային խորհրդարանում և չորս նահանգային վեհաժողովում: Ակնկալվում է, որ քվեարկության պաշտոնական արդյունքները կհայտարարվեն արդեն երեքշաբթի երեկոյան:

Երկրի ղեկավարի պաշտոնի համար երեք թեկնածու էր պայքարում՝ Արիֆ Ալվին, Պակիստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Աիտզազ Ահսանը և ընդդիմադիր միավորումների թեկնածու Մաուլանա Ֆազլ-ուր-Ռեհմանը:

Քվեարկությունն անցկացրել է ընտրողների հատուկ կոլեգիան, որը կազմված է դաշնային խորհրդարանի ստորին և վերին պալատի 1174 անդամից:

Պակիստանը խորհրդարանական հանրապետություն է, և նախագահի պաշտոնն անվանական է, իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեքում: