Քաբուլում պայթյուն է որոտացել. կա 4 զոհ և 18 տուժած

19:11 • 05.09.18

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարտարվեստի ակումբում անցկացվող մրցումների ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 4 և վնասվածքներ ստացել 18 մարդ:

Ինչպես նշում է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը, պայթյունը որոտացել է Քաբուլի վեցերորդ թաղամասում: Tolo News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է 13-րդ թաղամասում:

Աֆղանստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանիշի խոսքով՝ պայթուցիկ սարքն ակտիվացրել է մահապարտ ահաբեկիչը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: