Կիմ Չեն Ընը երկշաբաթյա բացակայությունից հետո կրկին հայտնվել է հանրության առաջ (լուսանկար)

11:58 • 05.09.18

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը շուրջ երկշաբաթյա բացակայությունից հետո կրկին հայտնվել է հանրության առաջ։ Ինչպես հայտնում է Yonhap News-ը, նախագահը ներկայացել է հյուսիսկորեական միջուկային ծրագրի հիմնադիրը համարվող Չու Գյու Չհանի հուղարկավորության արարողությանը։

Նախօրեին Հարավային Կորեայի լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել այն փաստի վրա, որ Հս․Կորեայի առաջնորդը երկար ժամանակ չի երևացել հանրության առաջ ու չեղարկել է տարբեր միջոցառումներին իր այցերը։

Համացանցում տարածված լուսանկարում, սակայն, Կիմ Չեն Ընը լավ տեսք ունի և կարծես չի նիհարել։

 

 



김정은, 주규창 전 기계공업부장 빈소 방문