ԱՄՆ-ի բանկերից մեկի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի բանկերից մեկի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է չորս և վնասվածքներ ստացել առնվազն հինգ մարդ: Այս մասին տեղեկացնում է Cincinnati Enquirer թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր երեք տուժածի մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան: Մահացածների թվում է նաև կրակողը:
Ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրվում է «գործող հրաձիգի» հետ կապված իրավիճակը:










