Հնդկաստանում ապաքրեականացրել են միասեռ հարաբերությունները
Հնդկաստանի՝ հինգ մարդուց բաղկացած գերագույն դատարանի խորհուրդը միաձայն անվավեր է ճանաչել երկրի քրեական օրենսգրքի հոդվածի դրույթները, որոնց համաձայն միասեռ կապերի համար կարող էր տուգանք կամ մինչև 10 տարի ազատազրկման տեսքով պատիժ սահմանվել: Այդ մասին տեղեկացնում է Indian Express թերթը:
1861 թվականին, երբ Հնդկաստանը գաղութացված էր Մեծ Բրիտանիայի կողմից, ուժի մեջ է մտել 377 հոդվածը, որը պատիժ է սահմանում «անբնական հանցագործությունների» համար:
Երկրի գերագույն դատարանը հոդվածի մի շարք դրույթներ ապաքրեականացնելու մասին որոշում է կայացրել՝ ի պատասխան ավելի վաղ հնդկական դատարան ներկայացված հինգ խնդրագրերի:
Դատավոր Դխանանջայա Յեշվանտ Չանդրաչուդը հայտնել է, որ 377 հոդվածն «ապաժամանակյա գաղութային իրավունք» է ներկայացնում իրենից և հիմնված է խորապես արմատավորված գենդերային կարծրատիպերի վրա:
Դատավոր Ինդու Մալխոտրայի խոսքով՝ 377 հոդվածը կշարունակի կարգավորել անցանկալի կապերին, անչափահասների հետ կապերին և անասնապղծությանն առնչվող հարցերը:










