Ընտրակեղծարարության պատիժը խստացնող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց միաձայն: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով, դիմելով արդարադատության փոխնախարարին, հորդորեց ոչ թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մասնագիտական վերլուծություններ ներկայացվեն, այլ նախագիծը մինչ ԱԺ գալը պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկվի:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քանի որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հնչեցված առաջարկությունների մասին բանավոր ձևով ասվեց, որ ընդունելի են, առաջին ընթերցման ժամանակ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի: Իսկ երբ պատրաստ կլինի նախագիծը վերջնական, արդեն լրացուցիչ կհայտնեն իրենց տեսակետը:
Նշենք, որ նախագծում վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:
Բացի դրանից, առաջարկվում է որոշ պատիժներ խստացել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ, և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առելով, որ վտանգավորություն չեն ներկայացնում, այլ ընդհակառակը՝ խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:










