Ֆիջիի ափերին 8.1 մագնիտուդ ուժգնությամբ երակրաշարժ է տեղի ունեցել

23:00 • 06.09.18

Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի կղզու շրջանում 8.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության հաղորդագրությունը:

Ինչպես հաղորդվում է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 03.49-ին (19.49 երևանյան): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու մայրաքաղաք Սուվայից 115 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է շուրջ 670 կմ խորությամբ:

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: