Ֆրանսիացի իրավապահները սկսել են Գրանդ Սենթի ճամբարից ներգաղթյալների տարհանումը (տեսանյութ)
Ֆրանսիայի Գրանդ Սենթ կոմունայում իրավապահները սկսել են ներգաղթյալների ճամբարից մարդկանց տարհանումը, այս մասին հաղորդում է Voix du Nord պարբերականը։
Նշվում է, որ լայնամասշտաբ գործողությունը սկսվել է այսօր վաղ առավոտյան։ Ներգաղթյալների ճամբարը հայտնվել է հունիսին, այնտեղ ապրում է շուրջ 700 մարդ։
Դեռևս հունիսին ֆրանսիացի ոստիկանները տարհանել էին մայրաքաղաք Փարիզում գտնվող 2 ճամբար։ Մայիսի 30-ին էլ իրավապահները տարհանել էին Փարիզի ամենախոշոր ներգաղթյալների ճամբարներից մեկը, գործողության ընթացքում դուրս էին բերվել և ժամանակավոր կացարաններ ուղարկվել հազարավոր մարդիկ։










