Ստամբուլի մոտակայքում ուղղաթիռ է ընկել
Ստամբուլի ափամերձ շրջանում ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Hurriyet daily news-ը:
Ինչպես նշվում է, ուղղաթիռում երկու մարդ է գտնվել՝ օդաչուն և ուղևորը: Նրանք երկուսն էլ ողջ են մնացել, սակայն փրկվածներից մեկի վիճակը ծանր է:
Որպես ավիավթարի հնարավոր պատճառ նշվում են եղանակային պայմանները: Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռը պատկանել է մասնավոր ընկերության:










