Իրաքյան Բասրայում բողոքի ցույցերը շարունակվում են. ցուցարարները հրկիզել են քաղաքային վարչության շենքը
Իրաքյան Բասրա նավահանգստային քաղաքում երրորդ օրը շարունակվող անկարգությունների ու բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարները հրկիզել են քաղաքային վարչության շենքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ ականատես աղբյուրին հղումով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ ու հրազեն է կիրառում: «Բանակը հրազեն է կիրառում: Դրան ի պատասխան հրազեն են կիրառում նաև որոշ ցուցարարներ»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ կան սպանված ու վիրավոր ցուցարարներ, սակայն նրանց հաստակ թիվը դեռ պարզ չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Բասրայում անկարգությունների ու բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, իսկ տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ Իրաքի հարավում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի 8-ից՝ Բասրա նավահանգստային քաղաքից։ Ցուցարարները բողոքում են գործազրկության և կոմունալ ոլորտի վատ վիճակի դեմ։ Մասնավորապես՝ ցուցարարները պահանջում են իշխանություններից վերջ դնել էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման խափանումներին։ Իրավիճակն է՛լ ավելի է սրել +50 աստիճան շոգը։










