Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 1 մարդ, տուժել՝ 110-ը

06:55 • 06.09.18

Ճապոնիայի հյուսիսում՝ Հոկայդո կղզում տեղի ունեցած 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով մահացել է 1 մարդ, տուժել՝ 110-ը: Եվս 19 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանության ու հրշեջ ծառայության տվյալներին:

Kyodo գոծակալության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհված տղամարդը Տոմակոմայ քաղաքի 82-ամյա բնակիչ է, որը մահացել է ստորգետնյա ցնցումների ժամանակ աստիճաններից ընկնելու պատճառով:

Ինչպես հաղորդում է NHK հեռուստաընկերությունը՝ Ացումա ավանում երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել սողանքներ և 19 մարդու գտնվելու վայրը չի հաջողվում պարզել: Տոմակոմայ քաղաքի բնակիչներից ևս մեկի վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր:

Բացի այդ, տարերային աղետի պատճառով խանգարվել է կղզում էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչի հետևանքով առանց լույսի է մնացել գրեթե 3 միլիոն տուն:

Հիշեցնենք, որ նախօրեին Ճապոնիայում 6.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզու Սապորո քաղաքից 66.9 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 39 կմ խորության վրա: