Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում են տարբեր աշխարհամասերից ժամանած 30-ից ավելի քաղաքապետեր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամներ: Ներկա է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս հանդես եկավ ելույթով: Նա ներկայացրեց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին, ապա խոսեց քաղաքային խնդիրներից:
«Ունենք վթարային շենքեր, Երևանի 20-30 տոկոսը վթարային շենքեր են: Պետք է մարդկանց օգնենք, կառուցեն: Ասֆալտապատման խնդիր կա: Մի տարում մի հատ գարունն են անում, մի հատ աշունն են անում: Բորդյուրները մնացել են ասֆալտի տակ: Սևանի ճանապարհին էլ արդեն բորդյուրին ա հասել: Բայց կարելի է տենդեր սահմանել, մրցույթ անել, ոչ թե անձրևի տակ անեն, ձյան տակ անեն, այլ պատասխան տան: Շուտ փչացավ՝ ինքը պետք է իր հաշվին վերանորոգի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա ասաց, որ իրենց խոսքը գործ է, իրենք տիրապետում են խնդիրներին, ուզում են ոչ թե փող աշխատել, այլ աջակցել, «մենք ուզում ենք՝ պիտանի լինենք»:
«Գիտեք՝ կայացած, ունևոր, ոչ մի անգամ պետական պաշտոնի չեմ եղել, մարդ ինչքան կամեցող ա, Աստված իրան այդքան տալիս է: Մի մարդու պատճառով ամբողջ Երևանը չպետք է տուժի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:










