Վ. Գասպարյանի եղբորորդու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել, եղբոր մասով գործը կուղարկվի ՔԿ. Դատախազություն

13:13 • 07.09.18

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Սերգեյ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել, իսկ ՀՔԾ վարույթում գտնվող գործը Կարեն Գասպարյանի մասով ուղարկվել է Կոտայքի դատախազություն, որպեսզի փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեին»,-ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հուլիսիս 8-ին՝ Վարդավառին, Կարեն Գասպարյանի և Կոտայք համայնքի բնակիրչների միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներով, Կարեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ համայնքի բնակիչ Ավետիք Սարգսյանը ճանաչվել է տուժող: Գործի նախաքննությունը շարունակվում է: