Մինչև սեպտեմբերի 6-ը Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանն ունեցել են ոչ թե քաղաքացիություն, այլ կացության կարգավիճակ. Մնացական Բիչախչյան
Մինչև երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահի հրամանագրով դերասանուհի Արսինե Խանջյանին ու ռեժիսոր Ատոմ Էգոյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելը նրանք ունեցել են կացության կարգավիճակը հավաստող հատուկ փաստաթղթեր:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ըստ նրա՝ հատուկ անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, այլ կացության կարգավիճակը հավաստող: Վերջինիս տրամադրման համար ընդունվում էր իրավական ակտ, այն տրվում էր օտարերկրացիներին, և նրանք չեն համարվում ՀՀ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ համացանցում կանադահայ գործիչներին անձնագրերի շնորհումը մեծ իրարանցում է առաջացրել։
Նշենք, որ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից տրված կացության փաստաթուղթն ուներ անձնագրի տեսք և կապույտ գույնի էր, ինչից էլ առաջացել է թյուրիմացությունը:
Քանի որ կացությունը տրված էր 10 տարի ժամկետով, այն երկարաձգվել էր, իսկ քաղաքացիներ Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը դարձել են սեպտեմբերի 7-ին:














