Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բարսելոնայի ծովային թանգարանն ու մետրոն (լուսանկարներ, տեսանյութ)

20:37 • 07.09.18

Բարսելոնայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով իսպանական աղբյուրին, տեղումների մակարդակը կազմել է 70 լիտր ջուր խորանարդ մետրի համար:

Մետրոյի 4 կայարան դադարեցրել են աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Համացանցում օգտատերերը մի շարք տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները: