Իրանի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավ-արևելյան հատվածում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ria.ru-ն՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը հղումով:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի 7-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքից 126 կմ դեպի հարավ-արևելք, մինչդեռ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ հուլիսին Իրանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է մոտ 200 մարդ, բազմաթիվ ավերածություններ են եղել: Մինչդեռ օգոստոսի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել էր երկու, տուժել՝ 242 մարդ:










