Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. 83-ամյա կինը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է. shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ահազանգողը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ ներսում քաղաքացի կա:
Փրկարարները նշված շենքի 37-րդ բնակարնում հայտնաբերել են 83-ամյա Սեդա Վախտանովային, ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Վիրավորին բնակարանից շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ-փրկարարները, իսկ մինչ այդ նրան տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները: Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն իրենց ուժերով մարել են բնակարանում առաջացած կրակ, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված փոշեկուլ:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։










