Բաղդադի կառավարական թաղամասն ականակոծվել է
Բաղդադի կենտրոնում գտնվող «Կանաչ գոտի» կառավարական թաղամասը ենթարկվել է ականակոծության: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության մարմիններում ունեցած աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ «ականներն ընկել են երկրի Կենտրոնական բանկի շենքի մոտ և նյութական վնաս են հասցրել»:
Ուրբաթ առավոտյան իրաքյան բանակը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ կիրառվել է 3 արկ: Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:










