Ռուսաստանի 19-ամյա բնակիչը կդատվի իր ընկերուհու համար 13 ծաղկեփունջ գողանալու փորձի համար
Ռուսաստանում դատախազությունը քրեական գործ է հարուցել Կուրգան քաղաքի 19-ամյա բնակչի դեմ, որը մեղադրվում է խանութից 13 ծաղկեփունջ, ինչպես նաև՝ ծաղկամանով ութ ծաղիկ գողանալու փորձի համար: Այդ մասին հայտնել է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը, հաղորդում է «РИА Новости»-ն:
Դատախազության տվյալների համաձայն՝ հուլիսի 9-ի գիշերը երիտասարդը, կոտրելով ծաղկի խանութի պատուհանը, ներս է թափանցել և փորձել գողանալ ծաղիկները:
Երիտասարդը խանութից դուրս է հանել ծաղիկներն ու դրել գետնին, սակայն պահակները բռնել են նրան: Մեղադրյալի խոսքով՝ ինքը մտադիր էր իր ընկերուհուն նվիրել ծաղիկները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մեղավոր ճանաչվելու դեպքում երիտասարդին մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:










