Ռուս գրականագետն իր տան հայուհի աշխատողին մեղադրում է Նիկոլայ II-ին պատկանած հնագույն իրերը գողանալու մեջ

23:51 • 07.09.18

Հայտնի ռուս գրող և թարգմանիչ Յուրի Դենիսովը կողոպուտի զոհ է դարձել: Քանի դեռ նա հիվանդանոցում է գտնվել վիրահատությունից հետո, նրա բնակարանից միլիոնավոր ռուբլի արժողությամբ հնագույն գավաթներ են անհետացել:

Ինչպես տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, գողերը տարել են ողջ կյանքի ընթացքում կուտակած թանկարժեք ու հնագույն իրերը: Ամենից արժեքավորները Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող ոսկյա մատանին է, անվանական գավաթները, որոնք կայսր Նիկոլայ Երկրորդը նվիրել էր երկու գվարդիականի, 19-րդ դարին պատկանող սրբապատկերը, 18-րդ դարի փորագրությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողոպուտի մեջ կասկածվում է տան աշխատողը: Այս կարծիքին հանգել է գրողը՝ սեփական հետաքննություն իրականացնելով:

Նշվում է, որ Մարինա անունով 60-ամյա կինը, որ Հայաստանից է, պարբերաբար եկել է մաքրելու Դենիսովի տունը: Նա սկզբում խնամել է գրականագետին՝ որպես բարեգործական կազմակերպության աշխատակից, որը սպասարկում է հրեա-գերմանական համայնքին, որի անդամն է Դենիսովը: Այնուհետև կինն ամբողջությամբ նվիրվել է գրականագետի տանը:

Բժիշկները նշել են, որ Մարինան հաճախ զանգահարել է, հարցրել Դենիսովի վիճակից և նույնիսկ հիվանդանոց այցելել: Նշվում է, որ բնակարանի բանալիներն այդ ընթացքում միայն նրա մոտ են եղել:

Իրավապահները քրեական գործ են հարուցել կողոպուտի առնչությամբ: