Մեքսիկայում ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կան զոհեր
Մեքսիկայի Միչոական նահանգում ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` նահանգի ոստիկանությանը հղումով:
Հաղորդվում է, որ վթարի պատճառով մահացել է ոստիկանության չորս աշխատակից և մի քաղաքացի, որը վթարի պահին գտնվել է ոստիկանական մեքենայում:
Միջադեպը տեղի է ունեցել նեղ ճանապարհին, որտեղ բախվել են ոստիկանական մարդատար մեքենան և բեռնատարը: Ոստիկանության հաղորդմամբ՝ բեռնատարի վարորդը փախուստի է դիմել:










