Ավտովթար Արագածոտնում. կան տուժածներ

11:27 • 08.09.18

Սեպտեմբերի 8-ին` ժամը 08:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի խաչմերուկին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 1-ի կմ-ին «Howo» մակնիշի (վարորդը` Գ. Բ., ծնված 1990թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: