Ավտովթար Կոտայքի մարզում. վարորդն Opel-ով բախվել է ճամփեզրի բետոնե հատվածներին. կա վիրավոր. shamshyan.com

07:00 • 08.09.18

Սեպտեմբերի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Արսեն Բաղյանն իր վարած Opel Vectra մակնիշի 34 ՏP 911 համարանիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքից դեպի Նուռնուս գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել է ճամփեզրի բետոնե հատվածներին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով ուղևորը՝ վարորդի համաքաղաքացի 36-ամյա Արման Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։