Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Վրաստանից Հայաստան ժամանած ավտոբուսում հրդեհ է բռնկվել. shamshyan.com

04:38 • 08.09.18

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսում:

Հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի վարչական տարածքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Գոքոր-Տուր» տուրիստական գործակալությանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։