Վրաստանն ԱՄՆ-ին է արտահանձնել ռուս հաքերին
Վրաստանն ուրբաթ ԱՄՆ-ին է արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Տյուրինին, որին մեղադրում են ֆինանսական հաստատությունների համակարգերը կոտրելու համար։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասվում է ԱՄՆ գաղտնի ծառայության, հետաքննությունների դաշնային բյուրոյի ու դատախազության համատեղ փաստաթղթում։
Նշվում է, որ Տյուրինը «պատասխանատվություն է կրում մասշտաբային հաքերային արշավի համար՝ ներառյալ ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հաճախորդների տվյալների՝ պատմության մեջ խոշորագույն գողության համար»։
«2012 թվականից 2015 թվականի կեսերը Տյուրինը ներգրավված է եղել զանգվածային հաքերային արշավում, որի թիրախն են եղել ֆինանսական ինստիտուտները, բրոքերային գրասենյակները...»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաքերին կարող են ներկայացվել 10 կետով մեղադրանքներ, նրան կարող է սպառնալ մինչև 97 տարվա ազատազրկում։
Նա արդեն տեղափոխվել է Նյու Յորք, այսօր կկանգնի դատարանի առաջ։
Վրաստանի իրավապահները ձերբակալել էին 35-ամյա Տյուրինին ամերիկյան իշխանությունների հարցման համաձայն։










