Բոլիվիայի նախագահը տուն է նվիրել 3-ամյա երեխայի ընտանիքին, որի երիկամը բժիշկները սխալմամբ հեռացրել էին

11:31 • 08.09.18

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը տուն է նվիրել բժշկական սխալից տուժած երեխայի ընտանիքին։


Նշենք, որ Բոլիվիայում քննադատության մեծ ալիք է բարձրացրել բժշկական սխալը, որն ավարտվել է 3 տարեկան երեխայի առողջ երիկամի հեռացմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Կրուս քաղաքի հիվանդանոցում, որտեղ պետք է հեռացնեին Սեբաստյան անունով տղայի քաղցկեղից տուժած երիկամը, սակայն սխալմամբ բժիշկը հեռացրել է երեխայի առողջ օրգանը։ Արդյունքում՝ երեխան միանգամից միացվել է հեմոդիալիզի սարքին։


«Սեբաստյան անունով տղայի հետ կապված այս դեպքը մեզ շատ ցավ է պատճառել, միևնույն ժամանակ, նա անապահով ընտանիքից է։ Այդ իսկ պատճառով պետությունը նրա ընտանիքին տուն կնվիրի»,- գրել է Մորալեսը Twitter-ում։