Թրամփը հայտարարել է, որ քնել է Օբամայի՝ իրեն ուղղված քննադատությունը լսելիս
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քնել է նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ իրեն ուղղված քննադատությունը լսելիս, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Նախկին նախագահ Օբաման այսօր ելույթով է հանդես եկել։ Ես իսկապես սկսեցի այն դիտել, բայց, ցավոք, քնով անցա»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Դակոտա նահանգում իր աջակիցների առաջ։
Ըստ նրա՝ Օբամայի ելույթի տակ «լավ ես քնով անցնում»։
Օբաման ուրբաթ ելույթ է ունեցել Իլինոյսում և խիստ քննադատության ենթարկել Թրամփին։ Ըստ նախկին նախագահի՝ Թրամփն օգտագործում է ամերիկացիների տածած վախերն ու ցասումը հօգուտ իրեն ու այդպիսով տարանջատում նրանց։ Մինչ այս, Թրամփին ուղղված Օբամայի քննադատությունն անուղղակի բնույթ էր կրում, և գործող նախագահի անունը նա փորձում էր չարտաբերել։










