Պուտինը քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

16:49 • 09.09.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Հայտնի է, որ տեխնիկական անհայտ պատճառներով էլեկտրոնային համակարգը երկու անգամ հրաժարվել է ընդունել երկրի ղեկավարի քվեաթերթիկը. պարտադիր գործողությունը Պուտինը կարողացել է իրականացնել միայն երրորդ փորձից։

Լրագրողների այն հարցին, թե ինչ ընտրություն է նա կատարել՝ ՌԴ նախագահը պատասխանել է․ «Իսկ ի՞նչ կա դժվար»։

Հայտնի է, որ ընտրություններում իր քվեն արդեն օգտագործել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Բացի Մոսկվայից, այսօր ՌԴ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են իրականացվում մի շարք նահանգներում ու քաղաքներում ևս։