Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել, կա 21 զոհ․ Associated Press
Հարավային Սուդանում ուղևորատար օդանավ է կործանվել, մահացել է 21 մարդ, այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Յիրոլ քաղաքի տեղեկատվության նախարար Թաբան Աբել Ագուեքի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայից էր շարժվել։ Պաշտոնյան նշել է, որ կենդանի է մնացել 3 մարդ՝ երկու տղամարդ ու 6-ամյա երեխա։ Առայժմ հստակ չի նշվում, թե որքան մարդ է գտնվել օդանավի մեջ։
Reuters գործակալությունը գրում է, որ կենդանի է մնացել նաև Իտալիայից ժամանած մի բժիշկ, ով այստեղ աշխատում էր ոչ կոմերցիոն կազմակերպություններից մեկի հետ։ Այժմ նա գտնվում է Յիրոլ քաղաքի հիվանդանոցներից մեկում, նրան վիրահատում են։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










