Քաղցկեղից մահացել է նախկին «Միսս Տիեզերք» Չելսի Սմիթը
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում մահացել է «Միսս Տիեզերք-1995» Չելսի Սմիթը, նա մեկ տարուց ավելի պայքարել է լյարդի քաղցկեղի դեմ, այս մասին հայտնում է lenta.ru կայքը։
Հայտնի է, որ գեղեցկուհին կյանքից հեռացել է սեպտեմբերի 8-ին, նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել անցյալ տարվա գարնանը։
Սմիթն առաջին անգամ գեղեցկության մրցույցի է մասնակցել 1994 թվականին։ Այն ժամանակ նա հաղթող է ճանաչվել Գալվեսթոն շրջանի գեղեցկության մրցույթում։ Ավելի ուշ նա դարձել է Տեխասի թիվ մեկ գեղեցկուհին, իսկ հետո էլ արժանացել «Միսս ԱՄՆ» տիտղոսին։
Հարազատների խոսքով՝ Սմիթը շարունակում է մնալ միակ մուլատուհին, որը կարողացել է հաղթել ԱՄՆ-ի տարածքում երեք գեղեցկության մրցույթները։ Նա մշտապես ընդգծում էր իր ծագումը՝ ցույց տալու համար, որ այն թերություն չի հանդիսանում։
Սմիթի ընտանիքը մտադիր է հոգեհանգստի արարողությունն անցկացնել հոկտեմբերին։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում անվանել են Սմիթին «օրինակ ամբողջ աշխարհի աղջիկների համար»։










