Իտալական թատրոնի տակ հայտնաբերվել են մի քանի միլիոն եվրո արժողությամբ ոսկյա մետաղադրամներ (լուսանկարներ)

17:35 • 10.09.18

Իտալական Կոմոյում գտնվող թատրոններից մեկի շենքի քանդման աշխատանքների ժամանակ իսկական գանձ է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքը մի քանի միլիոն եվրո արժողությամբ, 5-րդ դարին թվագրվող ոսկյա մետաղադրամների մասին է:

Իշխանությունների համաձայն՝ հռոմեական մետաղադրամները մանրակրկիտ կուսումնասիրվեն ու կուղարկվեն թանգարան:

«Իհարկե, մենք չենք կարող խոսել հայտնաբերված նմուշների հստակ գնի մասին, սակայն ակնհայտ է, որ սա բացառիկ հայտնագործություն է ու ըստ այդմ՝ չափազանց արժեքավոր»,-նշել է հնագետ Լուկա Ռինալդին:

Այժմ իշխանությունները դադարեցրել են շենքի քանդման աշխատանքները, որպեսզի տվյալ տեղանքում գործի անցնեն հնագետները:

 

The Roman coins will be examined and dated before ending up in a museum, officials said

Archaeologists digging on the former site of the Cressoni theatre in Como were stunned to discover them last Wednesday

Discovery: A priceless stash of fifth-century gold coins has been found buried in a pot under an Italian theatre