Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունը՝ լրատվամիջոցների համար (տեսանյութ)
Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկու երկրների վարչապետերը հանդես են գալիս հայտարարություններով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան:
Այցի շրջանակներում նախատեսված էր առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Ի պատիվ Վրաստանի վարչապետի՝ նախատեսվում է պաշտոնական ընթրիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։










